Սփյուռք

Արամ Առաջինն այցելել է Սալոնիկ եւ հանդիպել տեղի հայությանը

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինն այցելել է Սալոնիկ եւ հանդիպել տեղի հայությանը

ՍԱԼՈՆԻԿ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հունաստան կատարած հովվապետական այցի ընթացքում եղել է Սալոնիկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արամ Առաջինն այցելել է Սալոնիկի հունական եկեղեցու առաջնորդարան եւ հանդիպել Անթիմոս եպիսկոպոսին: Հոգեւոր հովիվները քննարկել են Հունաստանում հայ համայնքի դերակատարությունը, խնդիրներն ու պատրաստակամություն հայտնել օգտակար լինել խնդիրների լուծման համար:

Ավելի ուշ, Արամ Ա-ն այցելել է Սալոնիկի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Բալամաս եկեղեցի: Սալոնիկում Արամ Ա-ն հանդիպել է նաեւ տեղի հայության ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել նրանց հետ խնդիրներն ու իր օրհնությունը փոխանցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում