Սփյուռք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է Դեր Զորի եկեղեցու ականահարումը

2 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է Դեր Զորի եկեղեցու ականահարումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենք ժամանումից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խոր ցավով և հուզումով տեղեկացել է Դեր Զորի եկեղեցու ականահարման մասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ հայրապետը խստորեն դատապարտել է ոճրային արարքը՝ նշելով. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի սեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը մենք համարում ենք բարբարոսային արարք: Այս ոճրի հետևում գտնվող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը՝ որպես Հայոց Ցեղասպանության նահատակների սրբավայր, չեն կարող քանդել մեր ժողովրդի հիշողության մեջ»:

Նորին Սրբությունը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արք. Երոնիմոս Բ. Արք.-ի հետ իր հանդիպումների ժամանակ լայնորեն անդրադարձել է Դեր Զորի եկեղեցու ու համալիրի ավերման ոճրային արարքին: Վեհափառ հայրապետը կոչ է ուղղել պետական, քաղաքական ու կրոնական պատասխանատուներին` խստորեն դատապարտել այս արարքը և այն օտար շրջանակների ուշադրությանը ներկայացնել:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը սեպտեմբերի 21-ի առավոտյան պայթեցրել էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ուժգին պայթյունից եկեղեցին ամբողջովին ավերվել է: Տեղեկություններ կան, որ միայն կանգուն է մնացել եկեղեցու գմբեթը խաչով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում