Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առիթով

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առիթով

ՄՈՍԿՎԱ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ ղեկավարը նշել է, որբարեկամության, փոխադարձ հարգանքի ու մշակութային կապերի բազմադարյա ավանդույթների վրահիմնվածռուս-հայկական հարաբերություններըհաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով:

Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի միացումը եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին հնարավորություն կտա քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ կապերի ընդլայնման և խորացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից բխող օրակարգային խնդիրների արդյունավետ համակարգման հարցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում