Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպան Քաթրին Պուրային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, դեսպանը Անթիլիաս է այցելել Վեհափառ Հայրապետի՝ Հունաստան կատարելիք պաշտոնական այցելության նախօրյակին խորհրդակցելու համար որոշ հարցերի և Նորին Սրբության ունենալիք հանդիպումների շուրջ։

Ընդառաջելով դեսպանի խնդրանքին՝ Վեհափառ Հայրապետը զեկուցել է Վաշինգտոնում տեղի ունեցած, Միջին Արեւելքի քրիստոնյաներին նվիրված միջազգային համագումարի մասին։ Ինչպես նաեւ նա իր տեսակետն է արտահայտել Միջին Արեւելքում տիրող իրավիճակի վրաբերյալ:

Արամ Ա Կաթողիկոսն իր գնահատականն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում