Քաղաքականություն

Հայաստանը հեռահար զենք կգնի. Սեյրան Օհանյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հեռահար զենք կգնի. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով: Նման հայտարարությամբ սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք օրեցօր ընդլայնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, ավելի հստակ՝ Ռուսաստանի հետ եւ արդիականացնում սպառազինությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Օհանյանը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նախարարը չմանրամասնեց, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրեց ռազմական գաղտնիքի եւ դրա պահպանման սկզբունքի մասին` հավելելով, որ այն, ինչ կարող էր` արդեն ասել է:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին նախարարն ասաց, որ հարեւան պետության պաշտպանունակության եւ սպառազինության հարցը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»,- ընդգծեց Օհանյանը:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան էր այցելել` մասնակցելու համալսարանի բակում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Զոհերի հիշատակ» հուշաքարի եւ ուսանող-ազատամարտիկների լսարանի բացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում