Միջազգային

ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն պետք Է ողջամիտ լինեն. Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն պետք Է ողջամիտ լինեն. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ,11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, թե ինքը հուսով Է, որ միջազգային ֆուտբոլի կառույցները՝ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն ողջամիտ կլինեն եւ քաղաքականությունից զերծ կմնան:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովն այսպես Է մեկնաբանել Ուկրաինայի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նաեւ սպորտի ոլորտում պատժամիջոցներ կիրառելու որոշ քաղաքական գործիչների առաջարկությունները եւ սպառնալիքները:

«30 տարի առաջ մենք այս բոլոր բոյկոտներն արդեն անցել ենք՝ 1980 թվականին արեւմտյան երկրները բոյկոտի ենթարկեցին Մոսկվայի, իսկ 1984 թվականին սոցիալիստական երկրները՝ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը, եւ դրանից ոչ ոք չշահեց»,- ասել Է Լավրովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում