26-ամյա ամերիկուհին հայտնվել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Forbes հանդեսը կազմել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողների ավանդական վարկանիշը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցուցակը հրապարակվել Է հրատարակության կայքում:

Forbes-ի վարկանիշ իր մուտքը միանգամից վեցերորդ տեղով Է նշանավորել 26-ամյա ամերիկուհի Վերոնիկա Ռոտը, որի «Դիվերգենտը» գիրքն Էկրանավորվել Է այս տարի: ԱՄՆ-ում Ռոտի վեպերը վերջին տարվա ընթացքում վաճառվել են ավելի քան 7 միլիոն օրինակ տպաքանակով: Գրողի միագումար եկամուտը, Forbes-ի հաշվարկների համաձայն, կազմել Է 17 միլիոն դոլար: «Դիվերգենտը» Ռոտի վեպ-հակաուտոպիաներից առաջինն Է: Գրողը դարձել Է Forbes-ի այդ վարկանիշի ամենաերիտասարդ մասնակիցը:

Բացի նրանից, ամենաբարձր վարձատրվող գրողների ներկայիս ցուցակում առաջին անգամ ներկայացվել են «Անհետացածը» բեսթսելլերի հեղինակ Հալլիան Ֆլինը (9 մլն դոլար) եւ Ջոն Հարին (9 մլն դոլար), որի վեպի հիման վրա նկարահանված «Աստղերն են մեղավոր» ֆիլմն այս տարի ամենաշահութաբերներից մեկն Է դարձել:

Վարկանիշում առաջին տեղը կրկին զբաղեցրել Է թրիլերների ու դետեկտիվների հեղինակ ամերիկացի Ջեյմս Պատերսոնը, որը վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել Է 90 մլն դոլար: Նա հայտնի Է որպես տեսուչ Ալեքս Քրոսսի եւ դետեկտիվ Մայքլ Բեննեթի մասին պատմող մի շարք գրքերի հեղինակ: Նա նաեւ ավելի քան տասը վեպ Է գրել «Սպանությունների հետաքննությունների կանանց ակումբ»-ի հովանու ներքո:

Վարկանիշի երկրորդ տեղում ամերիկացի Դեն Բրաունն Է, որն անցած տարում վաստացել Է 28 մլն դոլար: Նրա վերջին գիրքը՝ «Ինֆեռնո»-ն, որի գլխավոր հերոսը վերստին դարձել Է պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը, լույս Է տեսել 2013 թվականին եւ ԱՄՆ-ում վաճառվել ավելի քան 1,4 մլն օրինակով: Ըստ որոշ տվյալների՝ վեպը Էկրանավորվելու Է:

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է ամերիկացի գրող, դետեկտիվ ու սիրային վեպերի հեղինակ Նորա Ռոբերտսը: Նրա եկամուտը կազմել Է 23 մլն դոլար: Չորրորդ տեղում սիրային վեպերի եւս մեկ հեղինակ՝ ամերիկուհի Դանիելա Սթիլն Է (22 մլն դոլար): Առաջատարների հնգյակը եզրափակում Է ամերիկուհի Ջանեթ Իվանովիչը (20 մլն դոլար):

Ամենաբարձր վարձատրվող հեղինակների տասնյակում տեղ են գտել նաեւ «Թույլիկի օրագիրը» ստեղծագործության հեղինակ ամերիկացի Ջեֆ Քիննին (17 մլն դոլար), «սարսափների արքա» Սթիվեն Քինգը (17 մլն դոլար), «Քաղցած խաղեր» եռերգության հեղինակ Սյուզեն Քոլինզը (16 մլն դոլար) եւ Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգը (14 մլն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes