Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Վաշինգտոնի Սուրբ խաչ եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Վաշինգտոնի Սուրբ խաչ եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա. Կաթողիկոսն պատարագ է մատուցել Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատարագի ընթացքում կաթողիկոսը պատգամ է ուղղել հավաքված բազմությանը` նշելով, որ Վաշինգտոն է այցելել մասնակցելու Միջին Արեւելքի քրիստոնեությանն առնչվող միջազգային համագումարին:

Խոսելով հավատքի եւ նրա դերակատարության մասին, նորին սրբությունը կոչ է արել համախմբվելու եկեղեցու շուրջն ու հաղորդակից լինել քրիստոնեական արժեքներին: Վեհափառը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին` շեշտելով, որ այն վճռական է հայ ժողովրդի համար, եւ հայ ժողովրդի թափած արյան համար Թուրքիան պետք է խստագույն պատասխան տա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում