Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այց կկատարի Հունաստան

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այց կկատարի Հունաստան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա Կաթողիկոսը սեպտեմբերի վերջին հովվապետական այց կկատարի Հունաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ազատ օր»-ը, կաթողիկոսի այցելության մասին լուրը մեծ խանդավառություն է առաջացրել Հունաստանի հայ համայնքում: Ըստ պարբերականի, այցն, ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերի 22-30-ն ընկած ժամանակահատվածում: Արամ Առաջինը կլինի Աթենքում, Սալոնիկում, Գոմոթինիում: Գոմոթինիում վեհափառը կմասնակցի տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 180-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Կաթողիկոսը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւոր եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսվում է նաեւ, որ Արամ Ա-ն հանդես կգա դասախոսությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում