Մանկատների բեռնաթափումը կառավարության գերակա խնդիրների թվում է. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: «Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Կառավարությունը պատրաստակամ է երեխաների բազմաբնույթ խնդիրներին ժամանակի ընթացքում տալ լուծում, ուստի հետագայում ևս պատրաստ ենք աջակցել հիմնադրամին՝ յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման համար»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը, կարևորելով երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ու խնամատար ընտանիք տեղափոխելու ռազմավարությունը, ընդգծել է, որ մանկատների բեռնաթափումը կառավարության գերակա խնդիրների թվում է:

Հենրիետ Արենսը ողջունել է կառավարության ջանքերն այս ուղղությամբ և նկատել, որ Հայաստանի կառավարության նոր ծրագրում երեխաների գործոնը մեծապես կարևորվել է: UNICEF-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համակարգողների տարեկան հավաքը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի հետ համատեղ իրականացվելիք առաջիկա հինգ տարիների ծրագիրը: Միաժամանակ, Հենրիետ Արենսը նշել է, որ ծրագրի հիմնական առանցքը ևս լինելու է մանկատներից երեխաներին ընտանիքներ վերադարձնելը և նրանց սոցիալական ծրագրերով օժանդակելը:

Վարչապետը վստահեցրել է, որ հիմնադրամի հետ բոլոր պայմանավորվածությունների իրականացումը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:

Հայերեն

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս