Կանադացի խորհրդարանականը կոչ է անում վերջ տալ արյունահեղությանը ԼՂ հակամարտության գոտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի գնահատմամբ` օգոստոսի կեսերին Ադրբեջանի կողմից հարձակումները հանգեցրել են մի կետի, որը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանականը հիշեցրել է, որ վերջին բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի:

«Կորստի նման չափ չէր արձանագրվել 1994թ. մայիսի 20-ին կնքված զինադադարից հետո»,- ասել է Ալբրեխտը:

«Այս ճգնաժամի լուծուման ուղին ռազմական տարբերակը չէ, եւ միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումները կարող են ավելի սաստկացնել ապագա սերունդների զայրույթը: Կանադայում վստահ են, որ նման խնդիրների լուծման լավագույն ուղին բանակցությունն ու երկխոսությունն է: Ժամանակն է, որ տարածաշրջանի առաջնորդները հետամուտ լինեն, որ հաստատվի խաղաղություն եւ երկխոսություն: Չափից շատ արյուն է հոսել ոչ լավ բանի համար»,- նշել է խորհրդարանականը:

Նա հույս է հայտնել, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը կարող է նվազեցնել հակամարտության լարվածության աստիճանը տարածաշրջանում:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է