Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում մանրամասն հետաքննել Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան նման դեպքերը

4 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում մանրամասն հետաքննել Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան նման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է ԶԼՄ-ի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով և Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ ռուսասատանյան կողմի դիրքորոշման վերաբերյալ հետըյալ հարցին. «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունները, որոնք Ռուսաստանի հետ մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մեջ, վերջերս հանդես են եկել Կարեն Պետրոսյանի զոհվելու փաստի մասին հայտարարություններով, որոնք մեծ արձագանք են գտել: Իսկ ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի դիրքորոշումը»:

Ինչպես տեղեկացմում է «Արմենպրես»-ը` վվկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է. «Մենք խորապես ցավում ենք այ կապակցությամբ, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց մահերով, և ոչ միայն զինված բախումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կ.Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև իրենց կյանքը կորցրած մյուս հայերին և ադրբեջանցիներին: Անհրաժեշտ ենք համարում նման կարգի միջադեպերի մանրամասն հետաքննությունը:

Կոչ ենք անում կողմերին գործնականում իրագործել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների 2010 թվականի հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձի վերաբերյալ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Նախնական տվյալներով` Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները, իբր, պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը:

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները` հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել»,-ասել էր Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է:

ՀՀՏավուշիմարզիՉինարիգյուղիբնակիչԿարենՊետրոսյանըօգոստոսի 7-ին,դեռևս չպարզվածհանգամանքներոււմ,հատելէրհայ-ադրբեջանական պետականսահմանը ևհայտնվելադրբեջանականգերությանմեջ:Չնայածադրբեջանականիշխանությունների զանազանմեկնաբանություններին,ՀՀպաշտպանությաննախարարությունըպաշտոնապես հայտարարելէ,որԿարենՊետրոսյանըչիհանդիսանումՀՀԶՈՒզինծառայող:Կարեն Պետրոսյանիհարազատներիհավաստմամբ,ինչպեսնաևնրաբժշկականփաստաթղթերի համաձայն,վերջինսառողջականխնդիրներ,առավելևսսրտանոթայինհիվանդություններ չիունեցելևեղելէփաստացիառողջ:Ադրբեջանականկողմը,չբավարարվելով գերեվարվածՀՀքաղաքացունկատմամբկիրառվածակնհայտանմարդկային վերաբերմունքով,ենթարկելէԿարենՊետրոսյանիննվաստացումների,տանջանքներիև կտտանքների`հասցնելովնրանմահվան.այսամենիապացույցըադրբեջանական լրատվամիջոցներովշրջանառվողտեսանյութերնուլուսանկարներնեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում