Մինչև տարեվերջ Ճգնաժամային կառավարման կենտրոն կգործի նաև Շիրակում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև տարեվերջ Ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) կգործի նաև Շիրակում: Կենտրոնը կտեղակայվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության տարածքում: Շինվերանորոգման աշխատանքները հատկացված տարածքում այս պահին գրեթե ավարտված են: Վերջերս ՃԿԿ բացվեց Լոռիում, իսկ ՀՀ ԱԻ նախարարի հանձնարարականով մինչև 2015 թվականի ավարտը նմանատիպ կենտրոններ պետք է ունենան հանրապետության մյուս մարզերը ևս:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: «Ներկա պահին էլ աշխատանքները ընթանում են: Հնարավորինս սեղմ ժամկետներում դրանք ամբողջովին կավարտվեն: Ճիշտ է, Շիրակի մարզի փրկարարական ծառայության կառույցն այնքան էլ լավ պայմաններ չունի, եթե հաշվի առնենք կառույցի վթարայնության աստիճանը, սակայն ՃԿԿ-ի համար հատկացրել ենք համամատաբար լավ տարածք, իսկ դրան զուգահեռ աշխատանքներ ենք տանում փնտրելու և գտնելու այն տարածքը, որտեղ հնարավոր կլինի ապագայում տեղակայել մարզի նոր ճգնաժամային կառավարման կենտրոնը, այնպես՝ ինչպես Լոռիում է»,-նշեց վարչության պետը:

Տարածքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կենտրոնը կհագեցվի անհրաժեշտ տեխնիկայով: Պատասխանատուն վստահեցրեց, որ մարզում չկա նաև կադրերի խնդիր: Այս պահին մարզի փրկարարական վարչությունն ունի օպերատիվ ահազանգերին արձագանքող ճգնաժամային կառավարման տարածք, որն ի տարեբերություն կենտրոնի, համեմատաբար փոքր է՝ քիչ հնարավորություններով:

Կենտրոնը կապ կունենա ոչ միայն ՀՀ ԱԻ նախարարության, այլ նաև բոլոր մարզերի հետ: Այն նաև հնարավորություն կունենա, անհրաժեշտության դեպքում, իրականացնել գործողությունների ղեկավարում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն