Ադրբեջանական Մեզեմ գյուղի տները լքած բնակիչները դեգերումներից հետո գյուղ են վերադարձել սպիտակ դրոշով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր հակառակորդի պարտված հոգեբանության եւ ամենափոքր վտանգի ժամանակ հայրենի հողը լքելու որոշմանն ականատեսն են եղել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները: Բերքաբերը, որ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գյուղերից մեկն է, ընդամենը 800 մետր հեռավորության վրա է հարեւան ադրբեջանական Մեզեմ գյուղից: Երկու գյուղերի բնակիչները կարողանում են տեսնել, թե ինչ է կատարվում դիմացի բնակավայրում:

Մեկ շաբաթ առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ ուժեղ էր ադրբեջանական Մեզեմ գյուղի բնակիչները զանգվածաբար լքել են իրենց բնակավայրերը: Գյուղում հասարակական գործունեություն իրականացնող «Սահման» ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները պատմել են, որ օրեր շարունակ դաշտերում չեն տեսել հարեւան գյուղի հովիվներին: Մի քանի օր անց գյուղացիներն ականատես են եղել, թե ինչպես են մեզեմցիները զանգվածաբար լքում իրենց բնակավայրերը` իրենց հետ վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրեր: «Սահմանին լարվածության հետեւանքով նրանք խուճապի էին մատնվել եւ լքում էին իրենց բնակավայրերը: Անգամ համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես էին մեզեմցիները լացում ու խուճապահար փախչում` թողնելով իրենց բնակավայրը, իրենց տունը»,-պատմում է Ջորջ Տաբակյանը` հավելելով, որ իրականում հայկական կողմը պատասխանում էր հակառակորդի կրակոցներին եւ կրակում բացառապես ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Բնակավայրերի ուղղությամբ կրակոց չկար, նրանց բնակարանները չէին տուժել, պարզապես նրանք լսել էին կրակոցների ձայնը»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

Վերջին երեք օրվա ընթացքում, երբ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգստացել է եւ կրակոցների թիվը նվազել է, մեզեմցիները հիշել են իրենց գյուղն ու ետ վերադարձել: «Գյուղ մտնող առաջին ընտանիքները ձեռքներին սպիտակ դրոշ էին պահել: Հետո նրանք այդ դրոշը տեղադրեցին գյուղում մի բարձր հատվածի վրա, որ Բերքաբերից նկատելի լիներ եւ այդպիսով ազդարարեցին, որ պարտված են եւ խնդրում են իրենց վրա չկրակել»,- ասաց Տաբակյանը` հավելելով, որ սահմանային լարվածության ժամանակ ինքը եղել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում:

«Երբ Երեւանում որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ սահմանամերձ գյուղերում մարդիկ վախեցած են, խուճապի մատնված, մենք գյուղում բնակիչների հետ մեղր էինք քամում ու մարդկանց անգամ մտքի ծայրով չէր անցնում, որ կարելի է լքել հայրենի գյուղը»,- ասում է Ջորջ Տաբակյանը` հավելելով, որ այժմ էլ գյուղում շարունակվում են հողագործական աշխատանքներն ու մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով: Նրա խոսքերով, թե Բերքաբերում, թե մնացած գյուղերում բնակիչներին անհանգստացնում են կրակոցներն ու սահմանային լարվածությունը, սակայն գյուղը լքելու ցանկություն որեւէ մեկի մոտ չի առաջանում:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը