Խոսրով Հարությունյանը մատնանշում է ՀՀ Նախագահի հարցազրույցի ընթացքում հնչած կարևոր ուղերձները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած հանդիպումից հետո տված հարցազրույցում ցույց տվեց, որ ինքը պետական գործիչ է, ով մտահոգված է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով ՀՀ Նախագահի հարցազրույցում հնչած կարևոր ուղերձների մասին: «Առաջին կարևոր ուղերձն այն էր, որ մենք այդ հարցազրույցի ընթացքում տեսանք երկրի ղեկավար, ով մտահոգված է տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարներով, ինչը շատ կարևոր է»,- նշեց Հարությունյանը:

Երկրորդ կարևոր ուղերձը, ըստ պատգամավորի, նախագահի բանաձևումներն էին՝ կապված հայ-ադրբեջանական ռազմական մրցակցության գնահատականների հետ կապված: «Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ այստեղ սպառազինության ծավալները չէ, որ կարևոր են: Կարևոր է մարտական գործողությունների պլանավորումը, կազմակերպումը, մարտական ոգու ամրապնդումը, և այս առումով, ինչպես նախագահը արդարացիորեն փաստեց, վերջին զարգացումները թեպետ մեզ համար տխրելու հիմք հանդիսացան, սակայն ցույց տվեց, որ հայ զինվորը, հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը գտնվում է բարձր մակարդակի վրա: Եվ ինչպես նախագահը բանաձևեց, վիրտուալ խաղերի ոգով պլանավորել ռեալ ռազմական գործողությունները՝ արկածախնդրություն է և ոչ ավելին»,- նշեց Հարությունյանը:

Պատգամավորի խոսքով՝ դիպուկ էր նաև հանրապետության նախագահի գնահատականը ներկա փուլում հակառակորդի մարտավարության ձևակերպման առումով: Նախագահը շարադրել է Ադրբեջանի նախագահի վարած քաղաքականության երեք հիմնական նպատակ, որոնք տարածաշրջանային կայուն զարգացման հեռանկարների հետ որևէ առնչություն չունեն: «Ավելին, ես կարծում եմ ժամանակն է փաստել, որ Ադրբեջանը զբաղվում է ահաբեկչությամբ, վարում է ահաբեկչական քաղաքականություն: Ընդ որում, նրա վարած այդ տեռորիստական քաղաքականության թիրախը ոչ միայն հայությունն ու Լեռնային Ղարաբաղն է, այլ նաեւ միջազգային հանրությունը: Նա տեռորի է ենթարկում միջազգային հանրությանը, և սա շատ էական է, և ժամանակն է փաստել, որ մենք գործ ունենք տեռորիստական պետության հետ: Նախագահն ըստ էության դա չասաց, սակայն տողատակում կարելի էր գտնել այս միտքը, գոնե ես այդպես եմ ընկալում»,- նշեց նա:

Հարությունյանը կարևորում է նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ նախագահի դիտարկումը: Նրա խոսքով` որպես կանոն ՀԱՊԿ կանոնադրությամբ ՀԱՊԿ անդամ պետություններն իրենց սպառնացող ռազմական սպառնալիքի դեպքում պետք է դիմեն ղեկավարությանը ռազմական աջակցություն ստանալու համար: «Եվ հենց միայն այն, որ նախագահը փաստում է, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես գոյություն չունի, արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանը բավականին վստահ է իր ռազմական կարողությունների և ագրեսորին իր տեղը նստեցնելու հնարավորությունների հարցում»,- նշեց նա:

Շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ԼՂ հակամարտությամբ չպայմանավորելու հանգամանքը: Հարությունյանն ընդգծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ՀՀ Նախագահը հանգամանորեն խոսել է նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաների կիրառման կոնտեքստում, սակայն ԼՂ հակամարտության համատեքստում ակնարկ անգամ չարեց:

Նույնիսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը չի խանգարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հետևաբար, ադրբեջանական կողմի ձգտումը` այդ կերպ խանգարել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը , որևէ հեռանկար չունի»,- ասաց պատգամավորը:

Հարությունյանը նաև մեծ կարևորություն է տալիս ՀՀ Նախագահի այն խոսքերին, որ բոլոր դեպքերում պետք է վստահել սեփական ուժերին: «Սա նախագահի ամենակարևոր ուղերձներից մեկն է՝ հույսը դնել սեփական ուժի, սեփական կարողությունների վրա»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նախագահի հարցազրույցի ընթացքում բոլորը տեսան շատ խոհեմ, միաժամանակ հեռուն տեսնելու ունակ քաղաքական և պետական գործչի, գործիչ, ով կարող է համարվել տարածաշրջանային լիդեր և միջազգային ասպարեզում դիտվում է որպես վստահելի գործընկեր:

ՀՀ Նախագահը Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է հանրությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Հայերեն English Русский

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազար ընտանիք, հատկացվել է 12.6 մլրդ դրամ

Ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրով ջերմատան կառուցման ժամկետը նախատեսվում է երկարացնել մինչև 2 տարի

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն

Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

«Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ գործունեությունը կասեցվել է

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը