Սոչիի հանդիպման ընթացքում Ալիևը փորձեց փրկել Ադրբեջանի դեմքը. Կարեն Բեքարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքը պաշտոնական բանակցությունների ժամանակ ենթարկվում է էական փոփոխությունների, ինչի վառ վկայությունն էր նախօրեին Սոչիում կայացած հանդիպումը: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: «Մենք Սոչիում կայացած հանդիպման ժամանակ տեսանք, որ Ադրբեջանը, փաստորեն, կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, սական մինչ այդ նրանց քայլերը և ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ դրա մասին չէին վկայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բեքարյանը:

Քաղաքագետը նաև նշեց, որ Սոչիում Ալիևը փորձեց փրկել Ադրբեջանի դեմքը վերջին իրադարձություններից հետո: Սակայն նա կարծում է, որ մենք պետք է առավել քան զգույշ լինենք, քանի որ Ալիև մեկ անգամ չէ, որ խախտել է իր խոստումները: «Այս հանդիպումը, հնարավոր է, որոշակիորեն լիցքաթափեց լարվածությունը, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս սադրանքների չի դիմելու: Ուստի մենք պետք է շատ զգոն լինենք»,- նշեց Բեքարյանը:

Բեքարյանը նաև նշեց, որ ՀՀ նախագահի վերջին հարցազրույցից հետո պարզ է դառնում, որ բանակցությունների սեղանին նաև Կազանի փաստաթուղթն է, ինչպես նաև նոր ազդակ կարող է հաղորդվել սահմանային միջադեպերի հետաքննության համար մեխանիզմների ստեղծման գործընթացին:

Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին:

Հայերեն Русский

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել