Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը համակողմանի ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը համակողմանի ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը

ՍՈՉԻ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանը Սոչիում համակողմանի ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ու կոչ է արել Ադրբեջանի ղեկավարին` հրաժարվել ոչ մի տեղ չտանող հռետորաբանությունից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սոչիում անցկացվող Հայաստանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, և որ խաղաղության անհրաժեշությունը գիտակցվել է դեռ 1990-ականների սկզբին: ՀՀ նախագահն ասել է. «Մենք կարծում ենք, որ իրականում խնդիրը հնարավոր է լուծել, և պետք է լուծել փոխզիջումների հիման վրա` այն սկզբունքների համաձայն, որ մեզ առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը ողջ ընթացքում հղում է կատարում ՄԱԿ չորս բանաձևերին, սակայն ես հռետորական հարց ունեմ պարոն Ալիևին. այդ բանաձևերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միակը, ով կատարել է այդ բանաձևերը Հայաստանն է, որ օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ականների սկզբի իրադարձություններին, կարծում եմ, մի կողմից լավ կլինի, իսկս մյուս կողմից, ինչ որ բան կարող է և ձգձգվի: Լավ կլինի, որովհետև այն ժամանակ հանգեցինք եզրակացության, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ, եթե կրկին իրար պետք է մեղադրենք, կարծում եմ հարցը երկար ժամանակ չի լուծվի»:

Հայաստանի նախագահը շնորհակալությունը հայտնել ՌԴ ղեկավարին խնդրի կարգավորման նկատմամբ տրամադրվածության համար և նշել, որ խնդրի խաղաղ լուծումը բխում է ՀՀ շահերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում