Քաղաքականություն

Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ՍՈՉԻ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հանդիպման մեկնարկի մասին տեղեկությունը թվիթերյան իր գրառման միջոցով հաղորդել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին` ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում