Սերգեյ Լավրով. Եվրամիությունը Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությանը կարող է փոխարինել Բելգրադի համաձայնությամբ
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Կոսովոյում փոխարինել ՄԱԿ-ի առաքելությանը, բայց անհրաժեշտ է համապատասխան բանաձեւ եւ Բելգրադի համաձայնությունը: «Եթե Եվրամիությունը ցանկանում է փոխարինել ՄԱԿ-ին, ապա դա անհնարին տարբերակ չէ,-ընդգծել է նախարարը:-Դրա համար հարկավոր է կատարել երկու բան՝ ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշում, ոչինչ չփոխելով 1244 բանաձեւում, իսկ երկրորդ պայմանը Բելգրադի համաձայնությունն է, որովհետեւ դա ցանկացած խաղաղապահ գործողության պարտադիր բաղադրիչն էե: Ընդսմին Լավրովը նշել է, որ «Եվրամիությունում շատ լուրջ է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս չգալու ցանկությունըե: «Նույնիսկ այն երկրներում, որոնք անայլընտրական են համարում Կոսովոյին անկախություն տրամադրելու տարբերակը, կա այդ ճանապարհի կործանարար լինելու ըմբռնումը,-նշել է ՌԴ-ի արտգործնախարարը:-Ուստիեւ նրանք բոլոր ուժերով ջանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որեւէ արձագանք ստանալ Կոսովո Եվրամիության առաքելություն ուղարկելու իրենց որոշմանըե: