Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսին հրավիրել են Հարավային Կորեա՝ մասնակցելու խաղաղությանը և արդարարությանը նվիրված համագումարին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսին հրավիրել են Հարավային Կորեա՝ մասնակցելու խաղաղությանը և արդարարությանը նվիրված համագումարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պիքֆայայի վանքի վեհարանում հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայից ժամանած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Հուսիկ Ծ. վարդապետ Մարտիրոսյանը: Պատվիրակությունը եկել էր հրավիրելու Նորին Սրբությանը, որ իր պատգամը փոխանցի Հարավային Կորեայի մայրաքաղաք՝ Սեուլում կայանալիք արդարությանը ու խաղաղությանը նվիրված միջազգային միջկրոնական համագումարին:

Ողջունելով նման նախաձեռնությունը՝ Վեհափառ Հայրապետն ասել է. «Այսօ՛ր, տակավին կան ժողովուրդներ, որոնց մարդկային իրավունքները մինչ օրս բռնաբարված կմնան, ինչպես հայ ժողովուրդը, և արդարությունն է դեպի խաղաղություն տանող միակ ճամփան»:

Շարունակելով իր խոսքը՝ Նորին Սրբությունը շեշտել է կրոնների դերը ներկա աշխարհում, խաղաղություն ու արդարություն հաստատելու գաղափարի ներքո, հետևաբար, կոչ է ուղղել կրոններին՝ ամրապնդելու իրենց երկխոսությունն ու գործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում