Միջազգային կառույցները միակողմանի զիջումների մասին խոսելու փոխարեն պետք է լուծեն ԼՂ ինքնորոշման հարցը. Սեյրան Օհանյան

3 րոպեի ընթերցում

ԱՐԱՐԱՏ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ անում է միակողմանի զիջումների մասին հայտարարություններ անելու փոխարեն մտածել Lեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի լուծման ուղղությամբ: «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի շահերից է բխում յոթ շրջանի վերադարձը` հանած միջանցքը, Սեյրան Օհանյանը նշեց. «Մեկը մյուսին զիջելն ի՞նչ է նշանակում, եթե զիջումը միակողմանի է: Թող մտածեն ԼՂ ինքնորոշման հարցը լուծելու մասին, իր պապական տարածքում ինքնորոշվելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ: Մնացածը, ինչ փոխզիջում կլինի, բոլորը քաղաքական եւ ռազմական փորձագիտության արդյունք կլինի»,- ասաց Օհանյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն, Asekose.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներկայացված 6 կետերը վաղուց ի վեր հայտնի են: «Ուորլիքը հավատացած էր, որ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքերը հասարակությանը ներկայացվեն, որպեսզի դրանք ի վերջո հաջողություն ունենան: Ես և Ադրբեջանում մեր դեսպանը համակարծիք ենք, որ թեման այնքան է սառեցված եղել, որ հասարակության մեջ այդ սկզբունքների վերաբերյալ ընդհանուր ընկալումը բացակայում էր: Ուորլիքը ցանկացել էր իր ելույթով հանրային բանավեճ ձևավորել: Կարծում եմ, որ նա այդ հարցում հաջողության հասել է: Երկրորդ նպատակն այն էր, որ խաղաղության հետ կապված ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է տարբերակում` բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև: Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»: Դեսպանի հայտարարությանը ի պատասխան, «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես կարտահայտվի եւ լուծման ինչ ճանապարհ կարտահայտի, Արցախի տեսակետը մնում է նույնը` վերադարձ նախկին սահմաններին եւ նախկին իրավիճակին չի լինելու:

«Վերադարձ անցյալին` լինի դա կարգավիճակի կամ սահմանների հարցում, անհնար է: Մենք պայքարել ենք մեր անկախության, անվտանգ եւ լավ ապրելու համար: Ցանկացած հայտարարություն, որն իր եջ կպարունակի առաջարկ` վերադարձ նախկին սահմաններին, կործանարար կլինի Արցախի համար»,- շեշտել էր Դավիթ Բաբայանը:

Հայերեն Русский

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Պերուն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի պակասի սպառնալիքի պատճառով

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ