«Փյունիկ»-ն ուղևորվել է Ղազախստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցող «Փյունիկ»-ն այսօր երեկոյան 18 ֆուտբոլիստներով ուղևորվել է Ղազախստան՝ Երևան-Մոսկվա-Աստանա տրանզիտ չվերթով: Թիմը մրցավայր կժամանի լուսադեմին՝ տեղի ժամանակով 05:25-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի լրատվական ծառայությունից, հուլիսի 10-ին կայանալիք «Աստանայի» հետ պատասխան մրցավեճը բաց կթողնի հարձակվող Սարգիս Բալոյանը, ով այսօր մարզմանը մկանային վնասվածք ստացավ ու չկարողացավ մեկնել թիմի հետ:

Վաղը՝ հուլիսի 9-ին, «Փյունիկը» կանցկացնի մարզում «Աստանա Արենա»-ում, որը կլինի վերջինը ղազախական թիմի հետ հանդիպումից առաջ:

«Փյունիկ»-ը Ղազախստան է մեկնել հետևյալ կազմով.

Արթուր Հարությունյան

Ալբերտ Օհանյան

Տարոն Ոսկանյան

Վասպուրակ Մինասյան

Գրիգոր Հովհաննիսյան

Արթուր Յուսպաշյան

Գոռ Մալաքյան

Վարազդատ Հարոյան

Գագիկ Պողոսյան

Աղվան Պապիկյան

Ռազմիկ Հակոբյան

Կարեն Եսայան

Նարեկ Ասլանյան

Դավիթ Մարկոսյան

Ռոբերտ Հակոբյան

Կամո Հովհաննիսյան

Հովհաննես Պողոսյան

Ղուկաս Պողոսյան:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «աստանա»-ի` 4:1 հաշվով առավելությամբ:

Հայերեն

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը