Հալեպի արդյունաբերության նախարարը խոստացել է փոխհատուցել ավերված գործարանների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արդյունաբերության նախարար Քամալ ադ Դին Տաաման այցելել է սիրիական բանակի ազատագրած Շեյխ Նաջջար գործարանային թաղամաս՝ անձամբ ականատես լինելու գործարանների վիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այցելության ժամանակ նախարարը նշել է, որ կառավարությունը նյութական օժանդակություն կտրամադրի գործարարներին` կրած վնասները փոխհատուցելու և հնարավորինս սեղմ ժամկետում ճարտարագիտական ընկերությունների տեղակայմանշրջանը վերականգնելու ուղղությամբ: Նախարարի հետ Շեյխ Նաջջար շրջան էր այցելել նաև Հալեպի մարզպետը:

Սիրիական աղբյուրների տեղեկացմամբ` գործարանների մի մասն ավերված է, մյուսը մասը՝ կողոպտված: Հսկայական ավար տեղափոխվել է Թուրքիա:

Հալեպի մարզպետը նշել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում Հալեպի ջրամատակարարումը կբարելավի. այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ջրատար խողովակները նորոգելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Շեյխ Նաջջար շրջանում գոյություն ունեին նաև հայերի շատ գործարաններ: Սիրիայի ճարտարագիտության գլխավոր ոստանը համարվող Հալեպը, մասնավորապես գործարանների շրջան Շեյխ Նաջջարը` տեղի գործարաններովը և արտադրողական կենտրոններով, բախումների պատճառով ավերվել է: Այդ իսկ պատճառով շատ հայ արհեստավորներ ու գործարանատերեր կորցրել են միլիարդներ արժեցող իրենց աշխատանքը, կալվածքը և ունեցվածքը:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը