Ադրբեջան

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

2 րոպեի ընթերցում

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Հայաստանի իշխանությունը դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում է մշտապես պահում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն ու շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ Բաքվում հայ գերիների կեղծ դատավարության վերաբերյալ: 

«Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք և այն տեսարանները, որ մենք տեսանք, մտահոգիչ են: Բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ: Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է: Եվ շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որ հասնենք արդյունքի: Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն ու արդյունքին միտված աշխատանք իրականացնելն է»,–ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի քննադատությանը՝ սրտացավ ու նախանձախնդիր վերաբերմունք չցուցաբերելու վերաբերյալ, վարչապետը հավաստիացրեց. «Ես հիմա կարող եմ Ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել: Բայց այդ հայտարարության ազդեցությունն ու հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում իրենց մաշկի վրա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում