Միջազգային

Ըստ Սերգեյ Լավրովի՝ Կոսովոյի անկախությունը վտանգավոր նախադեպ կստեղծի

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անկարելի է Կոսովոյի օրինակը չդիտել որպես նախադեպ: «Կոսովոյի միակողմանի անկախությունը շղթայական ռեակցիա կառաջացնի նախեւառաջ Բալկաններումե,-ասել է նա Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում: Լավրովը մերժել է արեւմտյան ընդդիմախոսների այն պնդումները, թե «ընդհանրական նախադեպ գոյություն չունիե, եւ որ «բոլոր հակամարտությունները տարբեր ենե, այդ թվում՝ աբխազականը եւ հարավօսականը: «Բնական է, որ թե այդ ժողովուրդները, թե Վրաստանի իշխանություններն ուշադիր հետեւում են Կոսովոյի շուրջ իրադրության զարգացմանըե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: «Երբ Վաշինգտոնը, Լոնդոնը եւ եվրոպական այլ մայրաքաղաքներ ասում են, թե Կոսովոն ամեն դեպքում անկախության կստանա, բայց մյուս երկրները չպետք է նրանից օրինակ վերցնեն, ապա դա պարզապես չի աշխատիե,-հավելել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում