Հասարակական

Վազաշեն-Պառավաքար այլընտանքային ավտոճանապարհը շահագործման կհանձնվի օգոսոտսի վերջին

1 րոպեի ընթերցում

Վազաշեն-Պառավաքար այլընտանքային ավտոճանապարհը շահագործման կհանձնվի օգոսոտսի վերջին

ԻՋԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Տավուշի մարզ և ծանոթացավ սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթղակիցը, վարչապետին տեղեկացրին, որ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային խնդիրների` մասնավորապես անձրևների, և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով, փոքր-ինչ կերկարաձգվի:

Հովիկ Արբրահամյանն իր հերթին հանձնարարեց, որպեսզի ճանապարհահատվածը ամբողջովին շահագործման հանձնվի մինչև օգոստոսի վերջ:

Լրագրողների հետ զրույցում «Իջևան-Ճանշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը նշեց, որ ճանապարհի հողային աշխտանքների 90 տոկոսն ամբողջությամբ իրականացվել է: «Վտանգավոր գոտում հատվածի 250 մ տարածքով պատ է կառուցվում, որը թույլ չի տա, որպեսզի ճանապարհը տեսանելի լինի հակառակորդի դիպուկահարների համար»,- ասաց նա:

Այլընտրանքային ավտոճանապարհի երկարությունը 3,2 կմ է: Ճանապարհը կառուցվում է անվտանգության նկատառումներով, քանի որ ներկայումս շահագործվող ավտոճանապարհը գտնվում է հակառակորդի կրակի հասանելիության գոտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում