Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, մինչև 18-23 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 4-6-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 2-4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի + 34 աստիճան, հուլիսի 5-6-ին` +35 աստիճան: