ԱՄՆ ՆՊ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների մասին օրինագիծը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 26-ի լսումների ժամանակ ընդունեց Կրոնական ազատությունների մասին օրինագիծը (Ն.Պ.4347), որի նպատակն է երաշխավորել Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Օրինագիծն Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներն անցկացվեցին կոնգրեսական Էդ Ռոյսի նախագահությամբ: Լսումների ժամանակ բանաձևին սատարող զեկույցներով հանդես եկան հայամետ կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինը, Էլիոթ Էնգելը, Քրիս Սմիթը, Բրեդ Շերմանը և այլ կոնգրեսականներ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ներկաներին հիշեցրեց, որ բանաձևում ներկայացված խնդիրը նախկինում հաճախակի բարձրացվել է Միացյալ նահանգների կողմից, ընդ որում բարձրագույն մակարդակով` ԱՄՆ նախագահ Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի կողմից: «Այն նաև բարձրացվել է մեր եվրոպացի դաշնակիցների կողմից, բայց ոչ մի անգամ դա չի վատթարացրել հարաբերությունները կամ համագործակցության մակարդակը Թուրքիայի հետ, այլ` հակառակը»,- նկատեց հանձնաժողովի նախագահը:

Տպավորիչ ելույթ ունեցավ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը` ընտրված Նյու Ջերսիից: «Մի քանի տարի առաջ ես նախագահում էի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման լսումները Կոնգրեսում: Հրավիրված թուրք դեսպանը սպառնաց մեզ` պահանջելով չներկայացնել Հայոց ցեղասպանության բանաձևը: Նման «ընկերը», ով գործում է ՆԱՏՕ-ի «փափուկ որկորի» տակ, ակնհայտորեն ընդգծում է մեր թուլությունը, և եթե նրա սպառնալիքները կանխարգելում են մեզ ազատորեն խոսել մարդու իրավունքների մասին, ուրեմն ամո՜թ մեզ: Ընկերները թույլ չեն տալիս ընկերոջը խախտել մարդու իրավունքները»,- ասաց կոնգրեսականը: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում եւ Թուրքիայում կրել է շարունակական բնույթ եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպես սուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական-հանրապետական վարչակարգերի միջև, հայկական հարցի լուծմանն ուղղված քաղաքականության մշակման գործում:

Թուրքիայի Հանրապետությունը հիմադրումից ի վեր շարունակում է ոչնչացնել իր տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանները: Հակառակ թուրքական իշխանությունների` հայկական հուշարձանների վերաբերյալ իրենց հոգատար վերաբերմունքի մասին արած բարձրագոչ հայտարարությունների` թուրքերը չեն դադարեցնում հայկական հուշարձանների ոչնչացումը կամ թուրքացումը: Թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսում նույնպես քրիստոնեական ժառանգությունը լուրջ վտանգի տակ է և կարող է իսպառ ոչնչացվել: ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, 1974 թվականից ի վեր թուրքերն ավերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահվող արժեքավոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եղեղեցի վերածվել է մզկիթի, եվս 28 եկեղեցի վերածվել է ռազմական հոսպիտալի:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել