Հասարակական

Արամ Առաջինը ՍԴՀԿ կենտրոնական վարչության հետ քննարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը ՍԴՀԿ կենտրոնական վարչության հետ քննարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Առաջին կաթողիկոսը Անթիլիասի գրասենյակում հանդիպել է Սոցիալ Դեմոկրատ Հմչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին եւ վարչության այլ անդամների` քննարկելու հայ ժողովրդին հետաքրքրող մի շարք հարցեր եւ նախաձեռնություներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանը, Հայ դատի եւ պահանջատիրության հարցով նոր ռազմավարության մշակմանն ու առաջնահերթությունները հետապնդելու անհրաժեշտությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում