Արամ Ա կաթողիկոսն ընդունել է պապական նվիրակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունիսի 19-ին ընդունել է Լիբանանում պապական նվիրակ Գաբրիել Գաչյանին: Վերջինս Վեհափառ Հայրապետին է այցելել Վատիկանից նրա վերադարձի կապակցությամբ ողջունելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, հանդիպմանը քննարկվել են Վատիկանում սրբազան քահանայապետերի և պատասխանատու կարդինալների հետ Վեհափառի ունեցած հանդիպումների արդյունքները:Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լիբանանում անցկացված նախագահական ընտրություններին: