Ծիծեռնակաբերդ այցելած Կարդինալին հետաքրքրեց Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու Հռոմի Բենեդիկտոս 15-րդ Պապի նամակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապի նամակը` Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-րդին, հետաքրքրել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած կաթոլիկ հոգեւորականին: Նա ամենայն ուշադրությամբ է զննել նամակն ու համոզված է, որ եթե այն պատշաճ ներկայացվի Սուրբ Աթոռին, անպայման կդիտարկվի Վատիկանի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թանգարանի գիդը հունիսի 12-ին համաժողովի մասնակից աշխարհի տարբեր եկեղեցիների հոգեւոր այրերին հանգամանորեն ներկայացրեց 1915 թվականին 1.5 միլիոն հայերի ջարդերի ու այդ ժամանակահատվածին բնորոշ պատմական իրադարձությունների մասին: Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ կարդինալ Թեոդոր Էդգար Մքքարիչին հետաքրքրեց այն դրվագը, երբ ներկայացվեց Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապի` 1915-ի սեպտեմբերի 10-ի նամակը` ուղղված Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-րդին:

Տեղեկանք. Հռոմի Պապ Բենեդիկտոսը 15-րդը (1854-1922) 1915 թ. սեպտեմբերի 10-ին հայերի կոտորածները դադարեցնելու խնդրանքով դիմել է Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-րդին:

Սուլթանը Պապին պատասխանել է բավականին ուշ` նույն տարվա նոյեմբերին` տալով հանրահայտ կեղծիքներով լի պատասխան, ինչպես, օրինակ, հայերն իբրև թե համագործակցել են Օսմանյան կայսրությանը թշնամի երկրների հետ և թիկունքից սպառնացել օսմանյան բանակին: Սույն կեղծիքն այսօր էլ է կազմում թուրքական ժխտողականության հիմքը:

Պապը սուլթանին այդ հարցով դիմել է երեք անգամ Հռոմի Պապ Բենեդիկտոսն առանձնահատուկ հոգածություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից տուժած հայերի նկատմամբ: Նա 1918 թ. Կ.Պոլսում բացել է «Բենեդիկտոս ԺԵ» հայկական որբանոցը, իսկ Կ.Պոլսում պապական նվիրակ Անջելո Դոլչիի ջանքերի շնորհիվ կանխվել է 1918 թ. նաև պոսլահայերին աքսորելու մասին երիտթուրքերի ծրագիրը:

Այնուհետև Պապը սուլթանի մոտ է ուղարկել ավստրիացի մի պատվիրակի` պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանությունը, սակայն սուլթանը որևէ արձագանք չի տվել:

Կարդինալ Թեոդոր Էդգար Մքքարիչը «Արմենպրես»-ի այն հարցադրմանն ի պատասխան, թե հնարավոր է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացքում լինեն փոփոխություններ` հաշվի առնելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի բազմիցս միջազգային հանրությանն ու Թուրքիային ուղղված Հայոց ցեասպանությունը ճանաչելու կոչերը, ասաց. «Ես գիտեմ այդ մասին, և ես կարծում եմ, որ եթե հարցը այնպես ներկայացվի Սուրբ Աթոռին, ինչպես հենց նոր արվեց թանգարան-ինստիտուտում, այն լրջորեն կդիտարկվի մեր կողմից: Մենք այն ընկալեցինք որպես շատ պարզ դիրքորոշում` այն տեղեկություններով հանդերձ, որոնք գալիս են Բենեդիկտոս 15-րդ Պապից: Ես գաղափար չունեմ արդյո՞ք այն (Պապի նամակը-հեղ.) ներկայում դիտարկվում է, թե ոչ, բայց վստահ եմ, որ այն հաշվի կառնվի»:

«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովը, որն անցկացվում է հունիսի 11-12-ը, համայն հայության հոգևոր մայրաքաղաքում` Էջմիածնում է մեկտեղել Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի տարբեր երկրների և ԱՄՆ-ի Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչների: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը մասնակցուն է ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը: Համաժողովի ժամանակ արծարծվում են «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար