Ասադն ընդունել է նախագահի նախկին 2 թեկնածուներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը հունիսի 10-ին ընդունել է նախագահի նախկին թեկնածու Հասան ան Նուրիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Նուրին նշել է, որ նախագահական ընտրություններն ընթացել են արդար և թափանցիկ, և դա կարևոր քայլ էր ժաղովրդավարության հասնելու ճանապարհին: Նա նաև ավելացրել է, որ տասնամյակներ ի վեր դրանք առաջին այլընտրանքային ընտրություններն էին:

Իր հերթին Նախագահ Ասադը նշել է, որ նախագահական ընտրությունների հաջողությունը և քաղաքացիների ցուցաբերած ակտիվությունը ցույց են տալիս սիրիական ազգի ուժը և նրա ցանկությունը՝ ազատ արտահայտելու իր որոշումը, չնայած դժվարին պայմաններին, որում ապրում է Սիրիան:

Սիրիայի Նախագահը նաև ընդունել է նախագահի մյուս թեկնածու Մահեր Հաջարին: Վերջինս նշել է, որ սիրիական ժողովուրդը մեծ վստահություն ունի Բաշար ալ Ասադի հանդեպ՝ հաստատելով, որ ազգը վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարի հարցում` մինչև կայունության և անվտանգության հաստատումը, և վստահ քայլելու է դեպի ավելի բարեկեցիկ ապագա:

Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթել էր Բաշար ալ Ասադը՝ ստանալով ձայների 88,7 տոկոսը:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին