Սփյուռք

Արամ Ա. Կաթողիկոսը մտահոգ է Հալեպում ստեղծված իրավիճակով

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսը մտահոգ է Հալեպում ստեղծված իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսը մտահոգված է Հալեպում ստեղծված իրավիճակով և կապ է պահում Սիրիայի պատասխանատու պաշտոնյաների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունից, Վատիկանում Բերիոի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Վեհափառ Հայրապետին մանրամասնորեն տեղյակ է պահել վերջին երկու օրերին Հալեպի, մասնավորաբար, Նոր Գյուղի շրջանի հայահոծ թաղամասերի ներսում կատարված սարսափելի ռմբակոծումների մասին: Վեհափառ Հայրապետը անմիջապես հեռաձայնային կապ է հաստատել Սիրիայի պետական բարձրաստիճան պատասխանատուների հետ, ինչպես նաև օտար միջնորդությունների ուղով ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով վերջ տան ռմբակոծություններին:

Ահավոր ռմբակոծումների հետևանքով հայկական եկեղեցիներ, դպրոցներ, համայնքային հաստատություններ, մեծ թվով բնակարաններ ու թաղամասեր են ենթարկվել լուրջ վնասների, կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ:

Այս օրերին, Արամ Ա Հայրապետը պաշտոնական այցելությամբ Վատիկանում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում