Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը կծանոթանա և անհրաժաշետության դեպքում կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը կծանոթանա և անհրաժաշետության դեպքում կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կծանոթանա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը և կարձագանքի, եթե դրա կարիքը լինի: ՀՀԿ ԳՄ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ով խիստ քննադատության էր ենթարկել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը: «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը: Ես խոստանում եմ, որ կծանոթանամ և կարձագանքեմ, եթե, իհարկե, դրա անհրաժեշտություն լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանն նախագահն ասել է, որ Հովիկ Աբրահամյանն առանցքային դեմքերից է երկրի թալանի և ընտրակեղծարարության հարցում, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ համաձայն է այն մասով, որ ինքը երկրի առանցքային դեմքերից է, հավելելով. «Սակայն, երկրորդ մասով Տեր-Պետրոսյանը չարաչար սխալվում է»:

Դիտարկմանը, թե Հայ ազգային կոնգրեսը խստացրել է դիրքորոշումը իր նկատմամբ, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը դրա համար առիթ չի տեսնում և պատճառն էլ չգիտի, սակայն, վերստին նշելով, թե ծանոթ չէ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում