Մշակույթ

Կառլա Բրունին մոսկովյան համերգի ժամանակ երգ Է նվիրել ամուսնուն՝ Նիկոլա Սարկոզիին

2 րոպեի ընթերցում

Կառլա Բրունին մոսկովյան համերգի ժամանակ երգ Է նվիրել ամուսնուն՝ Նիկոլա Սարկոզիին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառլա Բրունին Մոսկվայում կայացած համերգի ժամանակ երգ Է նվիրել իր ամուսնուն՝ Նիկոլա Սարկոզիին: «Տարվա լավագույն երգչուհին» տիտղոսին արժանացած Բրունիի առաջին համերգը Երաժշտության տանն անցել Է անշլագով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես եւ Բրունին խոստացել Էր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ, նա կատարել Է «քնքուշ եւ պարզ երգրեր առօրյա կյանքի մասին»: Հանդիսականը լսել Է կոմպոզիցիաներ «սիրահարված աղջկա», «մենության», «սիրահարների», «սիրո», այն «մարդկանց» մասին, «ովքեր հեռացել են»: Արտիստուհին հենց այսպես Է հայտարարել երգերն ունկնդիրներին:

«Իսկ այժմ ես կերգեմ մի երգ իմ տղամարդու մասին: Ինչպես դուք գիտեք, նա բավականին հռչակավոր Է: Ահա թե ինչու երգի մեջ ես նրան ուրիշ անուն եմ տվել»,- հայտարարել Է հերթական կոմպոզիցիան Բրունին՝ հարուցելով ամբողջ դահլիճի ծիծաղը եւ երկարատեւ ծափահարություններ:

Համերգի ընթացքում հանդիսականը դահլիճում նկատել Է երգչուհու «առաջին երկրպագուին»՝ Նիկոլա Սարկոզիին, որը Ռուսաստան Է ժամանել նրա հետ: Ֆրանսիայի նախկին նախագահը նույնպես ստացել Է պատկառելի ծափահարությունների իր բաժինը եւ ինքն Էլ Է խոնարհվել հանդիսականներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում