Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով մեկնել է Վատիկան

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով մեկնել է Վատիկան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունիսի 3-ի առավոտյան եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Վատիկան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետին Վատիկանում ուղեկցելու են գերշնորհ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, գերշհնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Գերշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Գերշնորհ Տ. Մուշեղ Աարքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Գերշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Գերշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանը, Գերշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, Գերշնորհ Տ. Բաբկեն եպիսկոսպոս Չարյան, Գերշաշնորհ Տ. Շահե եպիսկոսպոս Փանոսյանը եւ հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Սարգսյան։ Վեհափառ Հայրապետի այցելությանը ներկա են լինելու շուրջ 80 ազգայիններ ու բարերարներ՝ զանազան գաղութներից։

Եռօրյա այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը առանձին հանդիպում է ունենալու Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ, որին հաջորդելու են պաշտոնական ելույթները, ապա միացյալ կրոնական արարողություն։ Վեհափառ Հայրապետը նաեւ հանդիպումներ կանցկացնի Վատիկանի պետական քարտուղարի, միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների եւ արևելյան եկեղեցիների բաժանմունքների պատասխանատու կարդինալների հետ։ Նախատեսված է նաև Վեհափառ Հայրապետի այցը Լեւոնյան վարժարան։ Այցելության ավարտին Վեհափառը հանդես կգա մամուլի ասուլիսով:

Վեհափառ Հայրապետը Վատիկան է մեկնել լոնդոնաբնակ Ռաֆֆի Մանուկյանի կողմից տրամադրված անձնական օդանավով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում