Երգչուհի Դալիթան պատրաստվում է մենահամերգ ունենալ Բեյրութում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ երգչուհի Դալիթայի (Դալիթա Ավանեսյան) առօրյան հագեցած է: Երգչուհին պատրաստվում է իր մենահամերգին, որը կկայանա Լիբանանում մայիսի 30-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դալիթայի մայրը` Իզաբելլա Ավանեսյանը, պատմեց, որ դուստրը լրջորեն է պատրաստվում այդ մեծ նախագծին, որի ապացույցն էլ վոկալի, պարի և բեմական վարպետության ամենօրյա պարապմունքներն են: «Դալիթայի խոսքերով, այս իրադարձությունը կրկնակի պարտավորեցնող է այնքանով, որ սա իր առաջին մենահամերգն է ու այն էլ ՝ ոչ հայրենիքում»,-պատմեց Իզաբելլան;

Մենահամերգի հրավերը ստացվել է Բեյրութի հայ համայնքից: Կայանալիք համերգին երգչուհին կկատարի իր երգացանկից մեկ տասնյակից ավելի երգ, սակայն երեկոյի ընթացքում երգչուհու կատարմամբ կհնչեն նաև հայ ժողովրդական և աշուղական երգեր՝ այն էլ կենդանի նվագակցությամբ: Հատուկ այդ երեկոյի համար կատարվել են այդ երգերի նոր մշակումներ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի կողմից, ով էլ հենց կնվագակցի երգչուհուն:

Մենահամերգին իրենց մասնակցությունը կունենան նաև «Ալագյազ» պարի համույթն ու բեյրութահայ երգչուհի Գոհար Հակոբյանը: «Այս պահին Դալիթան շարունակում է աշխատել , պարապել , ու չի մոռացել նաև նոր երգեր ձայնագրել»,- հավելեց երգչուհու մայրը:

Բեյրութի մենահամերգը կուղեկցվի երկու երգի պրեմիերաներով, որոնցից մեկը հեղինակել են Էմմա Ասատրյանն ու Անիտա Հախվերդյանը:

Դալիթան նեկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում: Երգչուհին ակտիվ նկարահանվում է հեռուստանախագծերում, նկարահանում տեսահոլովակներ, հանդես գալիս խմբակային համերգներում: Պատանի երգչուհին ակտիվ գործունեություն է ծավալում նաև իր ֆեյսբուքյան էջում` մշտապես իրազեկելով երկրպագուներին իր մասնակցությամ նորանոր աշխատանքների իրականացման մասին:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը