Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ արագությամբ:

Երևանում մայիսի 22-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, մայիսի 23-ին` +27, մայիսի 24-ին` +28, մայիսի 25-ին` +29, մայիսի 26-ին` +30 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում