Համանախագահները Բաքվում են, Ալիեւն ու Մամեդյարովը` Վիետնամում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի վերջին օրը ժամանել են Բաքու, բայց կարծես թե ապարդյուն: Նույն ժամանակահատվածում, երբ եռանախագահների ինքնաթիռը վայրէջք է կատարել հարեւան երկրում, Ադրբեջանի Նախագահը տիկնոջ եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ երկօրյա պետական այցով մեկնել է Վիետնամ: Ադրբեջանի Նախագահի պաշտոնական կայքի համաձայն` Վիետնամից մայիսի 21-ին Ալիեւը կմեկնի Չինաստան, որտեղ մասնակցելու է Ասիական համաժողովին: Այսինքն, ստացվում է, որ կամ համանախագահները պետք է մեկ շաբաթ մնան Բաքվում` Ալիեւին եւ Մամեդյարովին հանդիպելու համար, կամ` էլ պետք է Բաքվից հեռանան` չքննարկելով ԼՂ հակամարտության օրակարգային հարցերը:

Ի տարբերություն նախորդ այցելությունների, ադրբեջանական մամուլը գրեթե չի անդրադառնում համանախագահերի ժամանմանը: Հարցը, թե ում հետ պետք է բանակցեն համանախագահները, երբ երկրի արտաքին հարցերով զբաղվող երկու պետական գործիչները երկրում չեն, լրատվամիջոցները գրեթե չեն բարձրաձայնում: Դրանք ընդամենը ներկայացրել են տեղեկատվություն, որ համանախագահները ժամանել են: Միաժամանակ ադրբեջանական կայքերում Ալիեւի եւ նրա տիկին Մեհրիբանի Վիետնամ այցելության տասնյակ լուսանկարներն են:

Սովորաբար, համանախագահների տարածաշրջան այցելությունները ծրագրվում են շաբաթներ առաջ, եւ ձեռք է բերվում բազմակողմ համաձայնություն: Մինչ պաշտոնական հայտարարությունն էլ, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն էր Խաղաղության միջազգային Քարնեգի կենտրոնում հայտարարել, որ ԼՂ հակամարտության հրադադարի 20- ամյակի առթիվ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Հետեւաբար, Ադրբեջանի Նախագահի աշխատակազմում չէին կարող չիմանալ համանախագահների այցի մասին:

Ադրբեջանի Նախագահի պահվածքի առնչությամբ կարելի է երկու տեսակետ հայտնել: Կամ նրանք խորապես անտեսում են համանախագահներին, բանակցությունները եւ հրադադարի պահպանումը, կամ էլ` Ալիեւի աշխատակազմում աշխատում են այնպիսիք, ովքեր չեն կարողացել ճիշտ ծրագրավորել Ալիեւի այցն ու պետական հանդիպումների միջակայքում հաշվի առնել նաեւ միջնորդների այցը: Կատարվածի առնչությամբ համանախագահները առայժմ որեւէ մեկնաբանություն չեն կատարել:

Մինչ Բաքու այցելությունը համանախագահները եղել են Երեւանում եւ Ստեփանակերտում: Իսկ Բաքու այցելել են Լեռնային Ղարաբաղից, շփման գիծը հատելուց առաջ միջնորդները բանակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ: Համանախագահների տարածաշրջան այցելության նպատակը հրադադարի 20-ամյակն ու ԼՂ հակամարտության ապագան քննարկելն էր:

Հասմիկ Հարությունյան

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել