Միջազգային

Քեսաբի շրջանում շարունակվում են թեժ մարտերը

1 րոպեի ընթերցում

Քեսաբի շրջանում շարունակվում են թեժ մարտերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբ գյուղաքաղաքի մերձակայքում՝ Չալմայի շրջանում, մայիսի 13-ին սիրիական բանակի հետ բախումների ժամանակ 19 զինյալ է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, սպանված զինյալների թվում է Դեր Զորում հայտնի Մուհամադ Աբուդ ալ Դիլանը:

Բացի այդ, ևս 8 զինյալ` սպանվել, 11-ը վիրավորվել էՔեսաբի հարավային մուտքի մոտ սիրիական բանակի հարձակումների արդյունքում:

Նախօրեին Չալմայի շրջանում տասնյակից ավելի զինյալներ էին սպանվել, այդ թվում՝ նրանց ղեկավարը:

Քեսաբի շրջանի վրամարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:Մինչև այժմ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել և ֆինանսավորել զինյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում