Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 12-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ին կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին հարավային` 2-7մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Երևանում մայիսի 12-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Մայիսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 12-14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, մայսի 15-ին` +32, մայիսի 16-ին` +34 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում