Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հայ ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր մարմնի անդամների հետ քննարկել է Սիրիային և տեղի հայ համայնքին առնչվող հարցերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից, Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ներառում է ներկայացուցիչներ Միացյալ նահանգներից, Եվրոպայից, Միջին Արևելքից և այլ շրջաններից։ Այն գտնվում է Լիբանանում, իսկ մարմնի տարեկան հանդիպումները անցկացվում են Բեյրութում։

Այցելության համար առիթ է հանդիսացել Սիրայի ներկա դրությունը և, հատկապես, հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները քննարկելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսել են Հայաստան-սփյուռք համագործակցության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ծրագերերի և աշխատանքների մասին։

Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել Հայ ավետարանական եկեղեցիների և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև առկա գործակցությությունը։ Նա նաև կարևորել է «Հայկազյան» համալսարանի գործունեությունը և, մասնավորապես. հայ ուսանողների նկատմամբ ցուցաբերած հոգածությունը։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո