ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում:«Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում լուրջ ներուժ է ձևավորվել, առկա են էական ձեռքբերումներ և պատրաստ եմ ներդնել բոլոր ջանքերը մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որն ուղղված է բազմակողմանի տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:

Մաքսիմ Սոկոլովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակը:«Վերջին տարիներին երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգանում է բավական դինամիկ, աճում է ապրանքաշրջանառության ծավալը»,- ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը: Պարոն Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր մասնակցել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը: Դա, Մ. Սոկոլովի խոսքով, վկայում է ինչպես ներդրումային, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան