Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀԿ-ում կադրային ճգնաժամի մասին խոսակցություններին

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀԿ-ում կադրային ճգնաժամի մասին խոսակցություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կադրերի ճգնաժամ չկա: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե կուսակցության ներսում կարդային ճգնաժամ կա: «Ես խորհուրդ եմ տալիս ամեն ասածի չհավատալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչու են մի խումբ նախարարներ կրկին վերանշանակվել, վարչապետը պատասխանեց, որ իր համար առաջին հերթին կարևոր է որակյալ և պրոֆեսիոնալ աշխատանքը: «Եթե լավ են աշխատել, կշարունակեն պաշտոնավարել, վատ են աշխատել` կփոխենք»,- պարզաբանեց Աբրահամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում