Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանն ակնկալում է լրագրողների աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանն ակնկալում է լրագրողների աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակ է խնդրում գործին ծանոթանալու և լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու համար: ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ լրագրողները Հովիկ Աբրահամյանին հարցրեցին՝ համաձայն է մտքի հետ, թե նշանակվելով ՀՀ վարչապետ, ծանր ժառանգություն է ստացել: «Նախ ցանկանում եմ ասել, որ ես ձեզ բոլորիդ հարգում եմ և խնդրում, որ դուք էլ ինձ հարգեք և ժամանակ տաք, որպեսզի ծանոթանամ գործին, և խոստանում եմ` կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանեց վարչապետը:

Նա լրագրողներին կոչ արեց, որպեսզի խանգարելու փոխարեն միանան իրեն և օգնեն: Հարցին, թե ինչով կարող են օգնել լրագրողները, վարչապետը պատասխանեց. «Ձեր խորհուրդներով, ճիշտ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելով: Թե չէ` ինձ օգնելու փոխարեն միայն խոսում եք այն մասին, որ երկրում ամեն ինչ լավ լինի: Հավատացեք, ես էլ եմ ցանկանում, որ մեր ժողովրդի համար լավ լինի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում