Սրտաբանը խորհուրդ է տալիս այս եղանակին պակասեցնել յուղոտ և աղի սննդի օգտագործումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարնան և աշնան ամիսներին սրտանոթային հիվանդությունների սրացումից խուսափելու համար սրտաբանը խորհուրդ է տալիս կարգավորել սննդակարգը, մասնավորապես, նվազեցնել յուղոտ, աղի սննդամթերքի օգտագործումն ու շաքարի քանակը սննդակարգում։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սրտաբան Միքայել Ադամյանը տեղեկացրեց, որ Հայաստանում սրտանոթային հիվանդությունների համար առավել խոցելի խմբում են գտնվում 40 տարին լրացած տղամարդիկ և 50-ն անց կանայք։ «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է սրտաբանական հիվանդությունների երիտասարդացում։ Դրա հիմնական պատճառները նստակյաց ապրելակերպն ու անառողջ սնունդն են, իսկ հայերի պարագայում նշանակություն ունի նաև գենետիկան։ Հայաստանում քիչ են խառնամուսնությունները, որոնք նպաստում էն գենետիկայի թարմացմանը։ Հաշվի առնելով այն, որ փոփոխական եղանակին ավելանում են սրտանոթային հիվանդությունները, խորհուրդ եմ տալիս բոլորին սրտաբանական հետազոտություն անցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ադամյանը։

Խոսելով սրտի վիրահատությունների մասին՝ Ադամյանը նշեց, որ Հայաստանում սրտի բաց վիրահատության արժեքը տատանվում է 2,5-3 մլն դրամի սահմաններում, իսկ ստենտավորումը արժի 1,1-2,1 մլն դրամ։ «Այս վիրահատությունները, համեմատած այլ երկրների հետ, բավականին էժան են։ ԱՄՆ-ում և Եվրոպայում սրտի վիրահատությունները շատ ավելի թանկ արժեն։ Սակայն դա պայմանավորված է ոչ այնքան բժշկական սարքավորումների որակով, որքան բնակչության վճարունակությամբ»,-ասաց Ադամյանը՝ հավելելով, որ Հայաստանում ևս աշխատում են լավ սրտաբաններ։ Պատասխանելով այն հարցին, թե որքանով է արդյունավետ սրտի ստենտավորումը՝ բժիշկը նշեց, որ հիվանդ սիրտը հնարավոր չէ առողջացնել, իսկ ստենտավորումը պարզապես օգնում է հետաձգել հնարավոր ինֆարկտը։ Նա տեղեկացրեց, որ օրական միջինում անցկացնում է 7-8 ստենտավորող վիրահատություն։

Սրտի հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են` խլելով տարեկան 17.3 մլն կյանք: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում հասուն տարիքի քաղքացիների50 տոկոսի մոտ առկա են սրտի իշիեմիկ հիվանդություներ։

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով