Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսը Միջին Արևելքի եկեղեցականների հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 8-ին եկեղեցական հանդիպում է անցկացվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կաթոլիկ ասորիների պատրիարք Եուհան, ասորի մետրոպոլիտ ԺորԺ Սալիպան, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Լիբանանի գործադիր վարչության անդամներ և միջեկեղեցական շարժմանը նյութապես նպաստող Հոլանդականու Շվեդական եկեղեցիների ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հանդիպումից առաջ Հոլանդիայի և Շվեդիայի եկեղեցիներիներկայացուցիչները ՄԱԵԽ ընդհանուր քարտուղարի հետ առանձին հանդիպում են ունեցել Վեհափառ Հայրապետի հետ: Խորհրդակցության առանցքն է կազմել Միջին Արեւելքի եկեղեցիներին տրվող աջակցությունն ավելի կազմակերպելու հրամայականը:

Արամ Ա Կաթողիկոսն ընդգծել է Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի աշխատանքներին նոր մղում տալու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով Միջին Արեւելքում քրիստոնեաներին սպառնացող մարտահրավերները:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո