Իրավունք

Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունն իրակացնելով Հայաստանը կնմանվի Շվեյցարիային. Կարեն Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունն իրակացնելով Հայաստանը կնմանվի Շվեյցարիային. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետխորհրդային երկրների մեջ լավագույնների շարքում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Մեր երկիրը, նույնիսկ համեմատելով Հունգարիայի հետ, որը համարվում է զարգացած եվրոպական երկիր, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ավելի առաջադեմ է»,-ասաց օմբուդսմենը:Նա կարծում է, որ մարդու իրավունքների ոլորտում առկա թերացումները իշխանությանն են, բայց նրանցն են նաև վերջին տարիների ձեռքբերումները: «Վերջին տարիների առաջընթացը իշխանությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև քաղաքական ընդդիմության շնորհն է: Պարզապես մենք միշտ տեսնում ու քննադատում ենք վատը, բայց դրական զարգացումների մասին սովոր ենք շատ չխոսել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանի խոսքով` մարդու իրավունքների ազգային ռազմավարության կյանքի կոչվելու պարագայում Հայաստանը կարող է նմանվել Շվեյցարիային: «Ես ուզում եմ մատնանշել մի փաստ, որը դրականների շարքում է, բայց այդպես էլ կարող է չնկատվել: Փետրվարի 27-ին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատել է մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը, որտեղ մենք ներկայացրել էինք 109 առաջարկություն, որոնց մեծ մասը ընդունվել է: Նախկին վարչապետին անձամբ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել, որ մեր ներկայացրած 109 առաջարկություններից 75-ն ընդունվել է: Եթե նոր վարչապետն էլ կարողանա կյանքի կոչել այդ ծրագիրը, մեր երկիրը շատ նման կլինի Շվեյցարիային»,-ասաց պաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատվել է 2014թ. փետրվարի 27-ին` կառավարության նսիտում: Այն ենթադրում է 119 միջոցառման իրականացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում