Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի կնշի 10-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի կնշի գործունեության 10-ամյակը: ՀԵԿԱ-ն 2014 թվականը հայտարարել է որպես պատասխանատվության տարի: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով, սերունդների ապագայի հարցում մեծ դեր ունեն կանայք, քանի որ յուրաքանչյուր մարդ հիմնականում կնոջ դաստիարակության արդյունք է: «Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր երկրի համար սրտացավ եւ պատասխանատու քաղաքացիների սերունդ դաստիարակելու, օրինակ ծառայելու գործում: Սա է մեր երկրի զարգացման եւ առաջընթացի գրավականը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Լիլիթ Ասատրյանը:

Նրա խոսքով, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-ին ՀԵԿԱ-ն կազմակերպում է բարեգործական բացօթյա ցուցահանդես-վաճառք` նվիրված կանանց միամսյակին: «Միջոցառումը տեղի կունենա Կարապի լճի մերձակայքում: Ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվելու է ՀՀ մարզերում կանանց տնտեսական մրցակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին»,-ասաց նա:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքին իրենց արտադրանքով կներկայանան անհատներ ու կազմակերպություններ Երեւանից եւ ՀՀ մարզերից:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իր գործունեության ընթացքում իրականացրել է 100-ից ավել ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ համայնքների զարգացմանը, ընտանիքների տնտեսական կայունության ապահովմանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը եւ այլն:

2004-2014 թվականների ընթացքում ՀԵԿԱ-ի շահառուները ավելի քան 30000 են:

Հայերեն

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է հսկողական աշխատանքներ

Հայկական կողմից նա ժառանգել է դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը. Vanity Fair-ը հատված է հրապարակել Քիմ Քարդաշյանի մասին կենսագրական գրքից

Գեղարքունիքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն

Վարդենիսի Բանավան թաղամասում մեկնարկել են նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ

77 միլիոն 884, 9 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար