Հասարակական

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի կնշի 10-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի կնշի 10-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի կնշի գործունեության 10-ամյակը: ՀԵԿԱ-ն 2014 թվականը հայտարարել է որպես պատասխանատվության տարի: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով, սերունդների ապագայի հարցում մեծ դեր ունեն կանայք, քանի որ յուրաքանչյուր մարդ հիմնականում կնոջ դաստիարակության արդյունք է: «Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր երկրի համար սրտացավ եւ պատասխանատու քաղաքացիների սերունդ դաստիարակելու, օրինակ ծառայելու գործում: Սա է մեր երկրի զարգացման եւ առաջընթացի գրավականը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Լիլիթ Ասատրյանը:

Նրա խոսքով, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-ին ՀԵԿԱ-ն կազմակերպում է բարեգործական բացօթյա ցուցահանդես-վաճառք` նվիրված կանանց միամսյակին: «Միջոցառումը տեղի կունենա Կարապի լճի մերձակայքում: Ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվելու է ՀՀ մարզերում կանանց տնտեսական մրցակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին»,-ասաց նա:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքին իրենց արտադրանքով կներկայանան անհատներ ու կազմակերպություններ Երեւանից եւ ՀՀ մարզերից:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իր գործունեության ընթացքում իրականացրել է 100-ից ավել ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ համայնքների զարգացմանը, ընտանիքների տնտեսական կայունության ապահովմանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը եւ այլն:

2004-2014 թվականների ընթացքում ՀԵԿԱ-ի շահառուները ավելի քան 30000 են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում